Պաղեստինը միջազգային հանրությանը կոչ է արել օգնել պաշտպանվել սիոնիստ ավանաբնակներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i158936-Պաղեստինը_միջազգային_հանրությանը_կոչ_է_արել_օգնել_պաշտպանվել_սիոնիստ_ավանաբնակներից
Պաղեստինի ինքնավարության ԱԳՆ-մ կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրատապ կարգով ակտիվացնել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանության համակարգը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 18, 2021 06:03 Asia/Tehran

Պաղեստինի ինքնավարության ԱԳՆ-մ կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրատապ կարգով ակտիվացնել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանության համակարգը։

Ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, Պաղեստինի ԱԳ նախարարությունը  դատապարտել է սիոնիստ ավանաբնակների և զինյալների կողմից անպաշտպան պաղեստինցիների նկատմամբ գործադրվող բռնությունները:

Հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին, սիոնսիտ ավանաբնակները ծրագրված հարձակումներ են իրականացրել բազմաթիվ գյուղերի, այդ թվում՝ Երուսաղեմի Քարբութ, Բարքա, Քոյ Շեյխ Ջարա գյուղերի և այլ պաղեստինյան շրջանների վրա»:

Նախարարությունը հայտտարարել է, որ պաղեստինցիների նկատմամբ ավանաբնակների իրականացրած բռնությունների, ագրեսիայի ու տարածաշրջանի համար դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելի ռեժիմը: