Պաղեստինը միջազգային հանրությանը կոչ է արել օգնել պաշտպանվել սիոնիստ ավանաբնակներից
Պաղեստինի ինքնավարության ԱԳՆ-մ կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրատապ կարգով ակտիվացնել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանության համակարգը։
Ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, Պաղեստինի ԱԳ նախարարությունը դատապարտել է սիոնիստ ավանաբնակների և զինյալների կողմից անպաշտպան պաղեստինցիների նկատմամբ գործադրվող բռնությունները:
Հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին, սիոնսիտ ավանաբնակները ծրագրված հարձակումներ են իրականացրել բազմաթիվ գյուղերի, այդ թվում՝ Երուսաղեմի Քարբութ, Բարքա, Քոյ Շեյխ Ջարա գյուղերի և այլ պաղեստինյան շրջանների վրա»:
Նախարարությունը հայտտարարել է, որ պաղեստինցիների նկատմամբ ավանաբնակների իրականացրած բռնությունների, ագրեսիայի ու տարածաշրջանի համար դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելի ռեժիմը: