Պակիստանի վարչապետն իր թվիթերյան միկրոբլոգում գեղեցիկ իրանական ֆիլմ է տեղադրել
Դեկտեմբեր 18, 2021 09:00 Asia/Tehran
Պակիստանի վարչապետ Իմրան Խանն իր ինստագրամյան էջում ետղադրելով «Հինգշաբթի օրվա հանդիպումը» իրանական կարճամետրաժ ֆիլմը, գրել է. «Իրանական գեղեցիկ կարճամետրաժ ֆիլմ»:
Ֆիլմը նկարահանել է Մոհամմադ Ռեզա Խերադմանդանը: Այն պատմում է մի ծեր տղամարդու մասին, որն իր կնոջ գերեզման գնալու ճանապարհին, ծաղիկ է նվիրում վիճող ամուսիններին:
Արձագանքելով Պակիստանի վարչապետի այս քայլին, Կարաչիում Իրանի գլխավոր հյուպատոսը Թվիթերում գրել է. «Կինոն Իրանի և Պակիստանի միջև մշակութային ընդհանրությունների եզակի ոլորտներ են, որոնք երբեք չպետք է անտեսվեն պատասխանատուների կողմից»: