Հակասիոնիստական ​​ցույցեր՝ Պակիստանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159118-Հակասիոնիստական_ցույցեր_Պակիստանում
Պակիստանի քաղաքացիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու որոշ արաբական երկրների որոշումների դեմ և դատապարտել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած հանցագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 07:27 Asia/Tehran

Պակիստանի քաղաքացիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու որոշ արաբական երկրների որոշումների դեմ և դատապարտել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած հանցագործությունները:

Կիրակի օրը, Պակիստանի Փենջաբ նահանգի Լահոր քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել, որի ընթացքում կրել են պաստառներ՝ դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի և արաբական որոշ երկրների գործողությունները: Ցուցարարները կոչ են արել դադարեցնել ռեժիմի հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ և վերջ տալ օկուպացիային:

Ցուցարարները վանկարկել են հակաամերիկյան և հակասիոնիստական ​​կարգախոսներ և  Սիոնսիտական ռեժիմին մեղադրել տարածաշրջանի ազգերին թիրախավորելու, այդ թվում՝ պաղեստինյան հողերի թալանելու գործում Արևմուտքի հետ համագործակցելու մեջ:

Պաղեստինյան դիմադրությանն աջակցող ցուցարարները, իսլամական երկրների դեմ ԱՄՆ-ի հարձագողական դիրքորոշումները և հատկապես Իրանի միջուկային համաձայնագրի գործնթացին խոչընդոտելը, համարել են մուսուլմանների դեմ ուղղված թշնամական քայլ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio