Հակաամերիկյան ցույց Քաբուլում
Քաբուլի մի խումբ քաղաքացիներ բողոքել են ԱՄՆ-ի ու այլ երկրների կողմից Աֆղանստանի միլիարդավոր դոլարների ակտիվները սառեցնելու որոշման դեմ:
«Ավա» լրատվական գործակալության փոխանցմամբ, ցուցարարներն ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին կոչ են արել ազատել Աֆղանստանի ակտիվները, որպեսզի երկրի տնտեսությունը դուրս գա ճգնաժամային իրավիճակից:
Ցուցարարները կրել են անգլերեն գրություններով պաստառներ: Նրանք ԱՄՆ-ին անվանել են գաղութարար պետություն՝ կոչ անելով հնարավորինս արագ ազատել Աֆղանստանի սառեցված գումարները:
Հարտականշական է, որ 2021թ. օգոստոսի 15-ին Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ն ու արևմտյան այլ երկրները սառեցրել են Աֆղանստանի ավելի քան 9.5 մլրդ դոլար ակտիվները, ինչն ավելի է վատացրել Աֆղանստանի տնտեսական վիճակը: