Հարյուր հազարավոր իրաքցիներ պահանջում են ամերիկյան զորքերի դուրսբերումն այդ երկրից
Դիմադրության հրամանատարների նահատակության տարելիցին ընդառաջ, հարյուր հազարավոր իրաքցիներ կոչ են արել խորհրդարանում ընդունված բանաձևով սահմանված ժամկետում ամերիկյան զորքերը դուրս բերել այդ երկրից:
Շաբաթ օրը, Դիմադրության նահատակներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանության երկրորդ տարվա կապակցությամբ, Բաղդադի կենտրոնում գտնվող Ալ-Ջադրիյա շրջանում տեղի է ունեցել հանրահավաք, որին մանսակցել են Իրաքի ողջ տարածքից ժամանած քաղաքացիներ:
Հանրահավաքի ամսնակիցները պահանջել են Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը և վանկարկել «վրեժ»:
Իրաքի տարբեր շրջաններում ավելի քան մեկ շաբաթ առաջ մեկնարկել և շարունակվում են ահաբեկչության դեմ պայքարի հաղթական հրամանատարների ոգեկոչման արարողությունները։
Այս կապակցությամբ, երկրի փողոցներում և հրապարակներում տեղադրվել են ցուցապաստառներ և նահատակներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ու Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի պատկերները: Իսկ Իրաքի հեռուստատեսությունը հեռարձակում է այդ կապակցությամբ տարբեր հաղորդումներ: