Սիոնիստական ռեժիմի բանակայինները չեն ենթարկվում հրամաններին
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ ռեժիմի բանակի զինվորականները հրաժարվում են մասնակցել զորավարժություններին։
Ըստ «Ֆարս» գործակալության, Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ ռեժիմի բանակի 120 զինվորականներ հրաժարվել են մասնակցել Հորդանան գետի արևմտյան ափում անցկացվող ռեժիմի զորավարժություններին:
Արաբ 48 կայքը հաղորդել է.«Շաբաթ երեկոյան տասնյակ սիոնիստ զինծառայողներ պատրաստվում էին լքել զորանոցը արձակուրդի համար, սակայն նրանց հրամանատարը հրամայել է մասնակցել Հորդանանի հովտում անցկացվող գումարտակային զորավարժություններին, սակայն զինծառայողները հրաժարվել են մասնակցել զորավարժություններին»:
Նշելի է, որ Իսրայելի բանակի զինվորականների շրջանում հոգեկան խանգարումների տվյալներ շատ բարձր են։