Ղազաղստանում լարվածությունների վերջին վիճակը. Սպանվել է առնվազն 18 ոստիկան
Ղազաղստանում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում ձերաբակալվել են հայրուրավոր բողոքարարներ: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:
Հինգշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Ղազաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մինչ այժմ ցուցարարների հետ բախման ընթացքում սպանվել է անվտանգության 18 աշխատակից:
Նախարարությունը նշել է.«Լարվածությունների ընթացքում վիրավորվել է 748 ոստիկան և Ազգային գվարդիայի ծառայող»:
Հաղորդագրության մեջ նշված է, որ այս ընթացքում ձերբակալվել է 2 հազար 298 քաղաքացի:
Անցած կիրակի օրը Ղազաղստանում մեկնարկել են բողոքի ցույցեր՝ հեղուկ գազի թանկացման դեմ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավիճակը հանդարտեցնելու համար ընդունել է կառավարության հրաժարականը և չեղարկել գազի գնի թանկացման հրամանագիրը: Սակայն ցույցերը շարունակվում են: