Ղազաղստանում լարվածությունների վերջին վիճակը. Սպանվել է առնվազն 18 ոստիկան
(last modified Fri, 07 Jan 2022 07:52:47 GMT )
Հունվար 07, 2022 11:22 Asia/Tehran

Ղազաղստանում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում ձերաբակալվել են հայրուրավոր բողոքարարներ: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:

Հինգշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Ղազաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մինչ այժմ ցուցարարների հետ բախման ընթացքում սպանվել  է անվտանգության 18 աշխատակից:

Նախարարությունը նշել է.«Լարվածությունների ընթացքում վիրավորվել է 748 ոստիկան և Ազգային գվարդիայի ծառայող»:

Հաղորդագրության մեջ նշված է, որ այս ընթացքում ձերբակալվել է 2 հազար 298 քաղաքացի: 

Անցած կիրակի օրը Ղազաղստանում մեկնարկել են բողոքի ցույցեր՝ հեղուկ գազի թանկացման դեմ:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավիճակը հանդարտեցնելու համար ընդունել է կառավարության հրաժարականը և չեղարկել  գազի գնի թանկացման հրամանագիրը: Սակայն  ցույցերը շարունակվում են: