Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել է հարձակման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i161630-Հյուսիսային_Իրաքում_գտնվող_ամերիկյան_բազան_ենթարկվել_է_հարձակման
Լրատվական աղբյուրները հաղորդում են Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 15, 2022 11:59 Asia/Tehran
  • Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել է հարձակման

Լրատվական աղբյուրները հաղորդում են Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման մասին։

Saberin News-ը հաղորդում է, որ Իրաքի Սալահ էդ Դին նահանգում տեղակայված «Բալադ» ավիաբազան ենթարկվել է մի քանի անօդաչու թռչող սարքերի հարձակման։

ըստ այս հաղորդման, ամերիկյան ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքոով զոհվել է առնվազն 12 մարդ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռազմաբազայում օտարերկրյա կամ ամերիկյան ուժեր տեղակայված չեն: Կոալիցիոն ուժերը դեռևս հայտարարություն չեն տարածել հարձակման վերաբերյալ։

Հինգշաբթի երեկոյան հարձակման էր ենթարկվել Բաղդադի Կանաչ գոտում տեղակայված ԱՄՆ դեսպանատունը: