ՄԱԿ-ը դատապարտել է Եմենի բանտի վրա Սաուդյան Արաբիայի կործանիչների հարձակումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ երեկոյան դատապարտել է Սաուդյան Արաբիայի կործանիչների հարձակումը Եմենի Սաադա նահանգում գտնվող բանտի վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Գուտերեշի հայտարարության մեջ ասված է. «Եմենում ևս մեկ ավիահարված է գրանցվել, որի ժամանակ զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ»:
Գուտերեշը կոչ է արել արագ և թափանցիկ հետաքննություն սկսել միջադեպի կապակցությամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ուրբաթ առավոտյան Սաադա նահանգի բանտի ռմբակոծությունը դարձավ Եմենում Սաուդյան կոալիցիայի իրականացրած ամենամահաբեր հարձակումներից մեկը: Վերջին տվյալներով, հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 177 մարդ:
Սանայի, Ալ-Հուդայդայի և Սաադայի անդադար ռմբակոծությունները սկսվել են երեքշաբթի օրը՝ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների կողմից Աբու Դաբիի վրա անօդաչու թռչող սարքերո և հրթիռներով իրականացված հարձակումցի հետո: Սաուդյան կործանիչները ամեն օր ռմբակոծում են Եմենի մայրաքաղաքը և երկրի այլ հատվածները: