Պայթյուն Դիարբեքիրում. 3 զոհ և 45 վիրավոր
Մայիս 11, 2016 08:59 Asia/Tehran
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում պայթել է ականապատ մեքենա: Պայթյունի հետևանքով կա 3 զոհ և 45 վիրավոր: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 10-ին 16:30-ին Դիարբեքիրի Բաղլար թաղամասում, երբ այդ վայրով անցնում էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին բուժզննության տեղափոխող միկրոավտոբուսը: Վիրավորներից 12-ը ոստիկան է, 33-ը` քաղաքացիական անձ, 3 ծանր վիրավոր ավելի ուշ մահացել է հիվանդանոցում»,-հայտնում է Դիարբեքիրի նահանգապետի աշխատակազմում:
armedia.am/
11/5/2016
Պիտակ