Մոտ չորս հազար եմենցի Սաուդյան կոալիցիայի կասետային ռումբերի զոհ է դարձել
Սաուդյան ագրեսոր կոալիցիայի կողմից Եմենի անմեղ ժողովրդի վրա նետված կասետային ռումբերը մինչև 2021 թվականը խլել են մոտ չորս հազար խաղաղ բնակիչների կյանք:
ՄԱԿ-ին կից կառույցները, ներառյալ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, բազմիցս զգուշացրել են, որ Եմենի ժողովուրդը կանգնած է սովի և հումանիտար աղետի առաջ, որն աննախադեպ է եղել վերջին մեկ դարում:
Al-Alam հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Սանաայում ականազերծման և ռումբերի վնասազերծման գործադիր կենտրոնը հաստատել է, որ 2015-2021 թվականներին Սաուդյան ագրեսոր կոալիցիայի կասետային ռումբերի հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 3841 խաղաղ բնակիչ: Նույն կենտրոնը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը եղել են կանայք ու երեխաներ:
Եմենի ականազերծման և ռումբերի վնասազերծման գործադիր կենտրոնի փաստաթղթերի և մոնիտորինգի վարչությունը հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում Եմենի 15 նահանգներում և 70 շրջաններում ավելի քան 15 տեսակի կասետային ռումբեր են օգտագործվել: