Սիոնիստական ռեժիմի նախագահը կմեկնի Անկարա
Սիոնիստական ռեժիմի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում են սիոնիստական աղբյուրները:
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 7-րդ ալիքի հաղորդմամբ, ռեժիմի նախագահ Իցահակ Հերցոգը ծրագում է բացառիկ այց կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:
Ալիքը նաև հաղորդել է, որ Թուրքիայի նախագահի խորհրդականը և ԱԳ փոխնախարարն առաջիկա օրերին կմեկնեն օկուպացված Պաղեստին:
Միաժամանակ Բահրեյնի հետ փոխզիջումային համաձայնություն հասնելու նպատակով, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեկ ժամանել է Մանամա և երեքշաբթի օրը նախատեսված է վերջինիս հանդիպումը Բահրեյնի գահաժառանգի հետ:
Իսրայելական հեռուստատեսության այս ալիքի հաղորդմամբ Սիոնիստական լետեսական կազմակերպությունը Մոսադն ու Թուրքիայի հետախուզական ծառայությունները լավ հարաբերություններ ունեն և այս հարաբերությունները Մոսադի նախկին ղեկավար Յուսի Քոհենի օրոք ամուր ու լավ էին: