Բահրեյնցիները բողոքում են Իսրայելի վարչապետի Մանամա կատարած այցի դեմ
Փետրվարի 14-ի հեղափոխության 11-րդ տարելիցին, Բահրեյնի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում, ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի վարչապետի այդ երկիր այցի դեմ:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի օրը Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսայի պաշտոնական հրավերով մեկնել է Մանամա։
Manama Boost լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Բահրեյնի ժողովուրդը երկրի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Մանամա, Ալ-Մուսալի, Բանի Ջամրա, Ալ-Դիյա, Ջիդդա Հաֆս, Ալ-Սանաբս քաղաքներում ցույցեր անցկացնելով, դատապարտել է Նաֆթալի Բենեթի այցն իրենց երկիր:
Բահրեյնի ռեժիմը և Սիոնիստական ռեժիմը հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել 2020 թվականի սեպտեմբերին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել Մանամայում։
Բահրեյնցի ցուցարարները վանկարկել են «Միավորված՝ հանուն ճշմարտության» կարգախոսը, կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, իրացնել ազգի ինքնորոշման իրավունքը և ստեղծել քաղաքական համակարգ՝ հանուն արդարության և Բահրեյնի բոլոր խավերի միջև հավասարության: