Բահրեյնցիները բողոքում են Իսրայելի վարչապետի Մանամա կատարած այցի դեմ
(last modified Wed, 16 Feb 2022 13:06:05 GMT )
Փետրվար 16, 2022 16:36 Asia/Tehran

Փետրվարի 14-ի հեղափոխության 11-րդ տարելիցին, Բահրեյնի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում, ի նշան բողոքի Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի այդ երկիր այցի դեմ:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը  երեքշաբթի օրը Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսայի պաշտոնական հրավերով մեկնել է Մանամա։

Manama Boost լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ  Բահրեյնի ժողովուրդը երկրի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Մանամա, Ալ-Մուսալի, Բանի Ջամրա, Ալ-Դիյա, Ջիդդա Հաֆս, Ալ-Սանաբս քաղաքներում ցույցեր անցկացնելով, դատապարտել է Նաֆթալի Բենեթի այցն իրենց երկիր:

Բահրեյնի ռեժիմը և Սիոնիստական ​​ռեժիմը հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել 2020 թվականի սեպտեմբերին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել Մանամայում։

Բահրեյնցի ցուցարարները  վանկարկել են «Միավորված՝ հանուն ճշմարտության» կարգախոսը, կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, իրացնել ազգի ինքնորոշման իրավունքը և ստեղծել քաղաքական համակարգ՝ հանուն արդարության և Բահրեյնի բոլոր խավերի միջև հավասարության: