Բահրեյնցիները տրորել են Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը
(last modified Fri, 18 Feb 2022 14:50:13 GMT )
Փետրվար 18, 2022 18:20 Asia/Tehran

Լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ բահրեյնիցիները բողոքի ցույց են կազմակերպել, որի ընթացքում դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումն ու տրորել բռնազավթիչ ռեժիմի դրոշը:

Ուրբաթ օրը,,  Բահրեյնում փետրվարյան հեղափոխության նահատակներին ոգեկոչելու և Իսրայելի պաշտոնյաների այցն իրենց երկիր դատապարտելու նպատակով,  Բահրեյնի քաղաքացիները դուրս են եկել փողոց:

Ցուցարարները տրորել են Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը՝ վանկարկելով «Նաֆթալի բենեթ՝ Աստծու թշնամի» և «Անեծք նրանց դրածոներին»:

Բահրեյնում բողոքի ցույցերը տեղի են ունենում այն ​​բանից հետո, երբ վերջերս Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Նաֆթալի Բենեթը և  պատերազմի նախարար Բենի Գանցը, մեկնեցին Մանամա: