Իրաք. Եվրոպան պետք է հետ ընդունի իր դաստիարակած 10 հազար ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i165172-Իրաք._Եվրոպան_պետք_է_հետ_ընդունի_իր_դաստիարակած_10_հազար_ահաբեկիչներին
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եվրոպական երկրներին կոչ է արել հետ վերադարձնել իրենց ավելի քան 10 հազար ահաբեկիչ քաղաքացիներին, որոնք պահվում են Հասաքայի բանտում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 24, 2022 11:09 Asia/Tehran
  • Իրաք. Եվրոպան պետք է հետ ընդունի իր դաստիարակած 10 հազար ահաբեկիչներին

Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եվրոպական երկրներին կոչ է արել հետ վերադարձնել իրենց ավելի քան 10 հազար ահաբեկիչ քաղաքացիներին, որոնք պահվում են Հասաքայի բանտում։

Չորեքշաբթի օրը ունեցած ելույթում, Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ Ալ-Արաջին Սիրիայի Հասաքայի բանտում եվրոպացի ահաբեկիչների ներկայությունը լուրջ սպառնալիք է համարել Իրաքի համար:

Ալ-Արաջին նաև նշել է, որ Բաղդադը շարունակում է եվրոպական երկրների դեսպաններին կոչ անել իրենց քաղաքացիներին, ովքեր գտնվում են «Ղասդ» ուժերի մոտ կալանքի տակ, դատական պատասխանատվության ենթարկել  իրենց երկրներում՝  բարոյական և իրավական պարտականություններին համապատասխան:

Ըստ սիրիական ԶԼՄ-ների, ամերիկյան զինվորականները   Ալ-Հասաքայի բանտերում պահվող ԻԼԻՊ-ի մի շարք ահաբեկիչների օգնել են դիմել փախուստի: