Եմենի բանակը խոցել է ամերիկյան երկրորդ անօդաչու թռչող սարքը
Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները Մաարիբ նահանգում խոցել են ամերիկյան երկրորդ անօդաչու թռչող սարքը:
Վերջին ամիսներին Եմենի բանակը հաջողությամբ կործանել է նաև Սաուդյան կոալիցիայի մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք գործողություններ էին իրականացնում Եմենի տարբեր հատվածներում:
Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիհն ուրբաթ օրը հայտնել է, որ ԱՄՆ-ի արտադրության երկրորդ Scan Eagle լրտեսական անօդաչու թռչող սարքը խոցվել է Մաարիբ նահանգի Ալ-Ջուբա քաղաքում։
Նա հավելել է.«Եմենի Զինված ուժերն Ալ-Ջաուֆ նահանգում «երկիր-օդ» հրթիռով խոցել են ամերիկյան արտադրության MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք.որը պատկանում էր ԱՄԷ-ին»։
Եմենի բանակը միշտ հայտարարել է, որ քանի դեռ սաուդյան կոալիցիան շարունակում է Եմենի դեմ հարձակումները, շարունակվելու են հարվածները կոալիցիայի անդամ երկրների ռազմավարական օբյեկտների ու ռազմական տեխնիկայի դեմ:
Սանաայի ուժերը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են էմիրաթական և սաուդյան անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: