Պակիստանի Փիշավարում տասնակ մարդիկ են զոհվել ահաբեկչական պայթյունի հետևանքով
Մարտ 04, 2022 12:02 Asia/Tehran
Պակիստանի Փիշավարում տասնակ մարդիկ են զոհվել ահաբեկչական պայթյունի հետևանքով:
Հղում անելով պակիստանյան հիվանդանոցային աղբյուրներին, AFP-ն հաղորդել է, որ Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խեյբար Փախտունխվա քաղաքում շիա մզկիթի մոտ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 30 հավատացյալ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Պայթյունի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում կամ անհատ չի ստանձնել:
Խեյբար Փախտունխվան Պակիստանի անապահով նահանգներից է, որտեղ գործում են ահաբեկչական խմբեր:
Պիտակ