ԱՄՆ-ը Եմենի գազը թալանելու համար բազա է կառուցում Շաբվայում
Եմենի հրաժարական տված կառավարության աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ դեսպանը եմենցի ռազմական փորձագետների հետ մեկնել է Շաբվա՝ երկրի գազը թալանելու համար բազա կառուցելու վերաբերյալ ուսումնասիրության համար։
Շաբաթ օրը, Yemeni News-ը վկայակոչելով հրաժարական տված կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ Եմենում ԱՄՆ բանագնաց Թիմոթի Լինդերկինգը և Վաշինգտոնի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել են Շաբվա նահանգի Բելհաֆ նավահանգիստ, իրենց ընկերությունների կողմից Եմենի գազը արդյունահանելու նպատակով ռազմաբազայի կառուցման նախապատրաստման աշխատանքների համար:
Ամերիկյան զորքերը տեղակայված են Ալ-Մեքլա քաղաքի՝ Ալ-Ղաիդա օդանավակայանի ու Եմենի արևելյան շրջանում գտնվող Ալ-Ռիան բազաներում՝ Եմենի հարավային ափի ուղղությամբ վերահսկողությունն ամրապնդելու նպատակով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio