Աֆղանստանի Ղազնի նահանգում զինամթերքի պայթյունից զոհվել է երեք երեխա
Մարտ 09, 2022 08:47 Asia/Tehran
Աֆղանստանի Ղազնի նահանգում, պատերազմից մնացած զինամթերքի պայթյունից, զոհվել է երեք երեխա։
Աֆղանստանի օկուպացիայի ու պատերազմից հետո մնացած զինամթերքի պայթյունի հետևանքով, ժամանակ առ ժամանակ, այդ երկրում զոհվում են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ: Ղազնի նահանգի մեծ թվով շրջաններում մնացել են չպայթած ականներ և պայթուցիկներ, որոնք ամեն տարի տասնյակ մարդկանց կյանք են խլում, վիրավորում կամ հաշմանդամ դարձնում:
AVA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը, Ղազնիի ոստիկանության խոսնակ Սայեդ Իսհակ Սալեհը հայտնել է, որ Ղորբաղի գյուղի մոտ ականանետի պայթյունի հետևանքով զոհվել է երեք երեխա, ևս մեկը վիրավորվել է։
Պիտակ