Աֆղանստանի Ղազնի նահանգում զինամթերքի պայթյունից զոհվել է երեք երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166302-Աֆղանստանի_Ղազնի_նահանգում_զինամթերքի_պայթյունից_զոհվել_է_երեք_երեխա
Աֆղանստանի Ղազնի նահանգում, պատերազմից մնացած զինամթերքի պայթյունից, զոհվել է երեք երեխա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2022 08:47 Asia/Tehran
  • Աֆղանստանի Ղազնի նահանգում զինամթերքի պայթյունից զոհվել է երեք երեխա

Աֆղանստանի Ղազնի նահանգում, պատերազմից մնացած զինամթերքի պայթյունից, զոհվել է երեք երեխա։

Աֆղանստանի օկուպացիայի ու պատերազմից հետո մնացած զինամթերքի պայթյունի հետևանքով, ժամանակ առ ժամանակ, այդ երկրում զոհվում են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ: Ղազնի նահանգի մեծ թվով  շրջաններում մնացել են չպայթած ականներ և պայթուցիկներ, որոնք ամեն տարի տասնյակ մարդկանց կյանք են խլում, վիրավորում կամ հաշմանդամ դարձնում:

 AVA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը, Ղազնիի ոստիկանության խոսնակ Սայեդ Իսհակ Սալեհը հայտնել է, որ  Ղորբաղի գյուղի մոտ ականանետի պայթյունի հետևանքով զոհվել է երեք երեխա, ևս մեկը վիրավորվել է։