Իսրայելի բոլոր նախարարությունների կայքերում խափանում է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166802-Իսրայելի_բոլոր_նախարարությունների_կայքերում_խափանում_է_տեղի_ունեցել
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ռեժիմի բոլոր նախարարությունների կայքերում խափանում է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 05:19 Asia/Tehran
  • Իսրայելի բոլոր նախարարությունների կայքերում խափանում է տեղի ունեցել

Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ռեժիմի բոլոր նախարարությունների կայքերում խափանում է տեղի ունեցել:

«Ալ-Մայադին»-ի հաղորդմամբ, Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր նախարարությունների կայքերը խափանվել են, և նախարարները չեն կարող մուտք գործել կառավարական կայքեր:

Հաղորդվում է, որ խափանման պատճառը դեռևս պարզ չէ:

«Հաարեց»-ը գրում է, որ կառավարական մի շարք կայքեր, այդ թվում՝ Ներքին գործերի, Առողջապահության, Արդարադատության և բարեկեցության նախարարությունների և վարչապետի գրասենյակի կայքերը ենթարկվել են հաքերային հարձակման:

Վերջին շրջանում Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի տարբեր կենտրոնների վրա հաքերային հարձակումները կրկնապատկվել են, շփոթության մատնելով ռեժիմի պաշտոնյաներին: