Իսրայելի բոլոր նախարարությունների կայքերում խափանում է տեղի ունեցել
Մարտ 15, 2022 05:19 Asia/Tehran
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ռեժիմի բոլոր նախարարությունների կայքերում խափանում է տեղի ունեցել:
«Ալ-Մայադին»-ի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի բոլոր նախարարությունների կայքերը խափանվել են, և նախարարները չեն կարող մուտք գործել կառավարական կայքեր:
Հաղորդվում է, որ խափանման պատճառը դեռևս պարզ չէ:
«Հաարեց»-ը գրում է, որ կառավարական մի շարք կայքեր, այդ թվում՝ Ներքին գործերի, Առողջապահության, Արդարադատության և բարեկեցության նախարարությունների և վարչապետի գրասենյակի կայքերը ենթարկվել են հաքերային հարձակման:
Վերջին շրջանում Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի տարբեր կենտրոնների վրա հաքերային հարձակումները կրկնապատկվել են, շփոթության մատնելով ռեժիմի պաշտոնյաներին:
Պիտակ