Զինյալները գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i16693-Զինյալները_գնդակոծել_են_Հալեպի_բնակելի_թաղամասերը_կան_զոհեր
Զինված ընդդիմության կազմավորումները վերսկսել են Հալեպի՝ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) խաղաղ շրջանների գնդակոծումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Suria պետական հեռուստաալիքին, զինյալների արձակած կրակի տակ են հայտնվել Ռամոսա, Շեյխ Թահա, Էզ Զահրա եւ Մայդան թաղամասերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2016 14:31 Asia/Tehran
  • Զինյալները գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, կան զոհեր

Զինված ընդդիմության կազմավորումները վերսկսել են Հալեպի՝ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) խաղաղ շրջանների գնդակոծումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Suria պետական հեռուստաալիքին, զինյալների արձակած կրակի տակ են հայտնվել Ռամոսա, Շեյխ Թահա, Էզ Զահրա եւ Մայդան թաղամասերը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել Է հինգ մարդ, տասն բնակիչներ վիրավորվել են:

Հալեպում մեկ շաբաթ գործող «լռության ռեժիմի» ժամկետը լրացել Է մայիսի 12-ին: Ռազմական ամփոփագրի համաձայն՝ մարտերն այժմ ծավալվել են քաղաքից դեպի հյուսիս՝ Հանդարաթում, որով անցնում Է Թուրքիայի սահմանից ձգվող ճանապարհը: Դրանով մատակարարվում են այն խմբավորումները, որոնք գրավել են մեգապոլիսի արեւելյան շրջանները:

Սիրիայի ռազմաօդային ուժերը Հալեպի հարավի Խան-Թոումանի շրջանում հարվածներ են հասցրել ելուզակային կազմավորումների դիրքերին: Կառավարական զորքերին այնտեղ դիմակայում Է «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան, որի մեջ մտնում են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչները: Մայիսի 6-ին նրանց հաջողվել Է կրկին գրավել Խան Թոումանը, որը գտնվում Է Հալեպ-Դամասկոս ռազմավարական ճանապարհի հարեւանությամբ: Այդ քաղաքը սիրիական բանակի կողմից ազատագրվել Էր անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին:

Սիրիայի ռազմաօդային ուժերը Համա քաղաքից հյուսիս ընկած Լաթմանաայում գրոհել են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հենակետը: Suria հեռուստաալիքի տեղեկություններով՝ մարտարշավի արդյունքում ոչնչացվել Է ահաբեկիչների շտաբը, սպանվել են նրանցից 11-ը: Հոմսի նահանգի արեւելքում՝ նավթի-գազի հանքավայրերի շրջանում, շարունակվում են բախումները սիրիական զորքերի եւ «Իսլամական պետության» ելուզակների միջեւ:

Սիրիական հրամանատարությունը օդուժն ակտիվորեն օգտագործում Է անապատով տեղաշարժվող ահաբեկիչների շարասյուներին հարվածներ հասցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: