Պակիստանում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167428-Պակիստանում_մեկնարկել_է_Իսլամական_համագործակցության_կազմակերպության_ԱԳ_նախարարների_նիստը
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 48-րդ նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 08:04 Asia/Tehran
  • Պակիստանում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստը

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 48-րդ նիստը։

Հանդիպմանը մասնավորապես կքննարկվեն իսլամական աշխարհին առնչվող հարցեր, հատկապես՝ Պաղեստինի հիմնախնդիրը և Աֆղանստանի ճգնաժամը։

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների 48-րդ երկօրյա հանդիպումը սկսվել է այսօր (երեքշաբթի) Պակիստանի Ազգային ժողովում, այդ երկրի վարչապետ Իմրան Խանի ելույթով:

Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների երկօրյա հանդիպմանը Իսլամաբադում իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Սաիդ Խաթիբզադեն։

Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Ղուրեյշին նախագահում է Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների 48-րդ  հանդիպումը։

Այսօր ԻՀԿ գագաթնաժողովում Պակիստանի կառավարության հատուկ հյուրն է լինելու Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին։

Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների 48-րդ հանդիպման կարգախոսն է՝ «Գործընկերություն հանուն միասնության, արդարության եւ զարգացման»։

Միջոցառումը համընկնում է Պակիստանի անկախության 75-ամյակի տոնակատարությունների հետ։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ՄԱԿ-ից հետո երկրորդ միջազգային կազմակերպությունն է, որն ունի 57 անդամ չորս մայրցամաքներում գտնվող իսլամական երկրներից, որը հիմնադրվել է 1969 թվականին որպես իսլամական աշխարհի հավաքական ձայն և հայտնի է որպես իսլամական երկրների շահերի պաշտպանության, միջազգային խաղաղության տարածման և աշխարհի մարդկանց միջև ներդաշնակության խթանման երաշխիք։