Վերջին տվյալները Եմենում սաուդյան կոալիցիայի հանցագործությունների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167566-Վերջին_տվյալները_Եմենում_սաուդյան_կոալիցիայի_հանցագործությունների_մասին
Եմենից ստացված իր վերջին վիճակագրության համաձայն, Կանանց և երեխաների իրավունքների պաշտպան «Էնթեսաֆ» կազմակերպությունը հայտնել է, որ ավելի քան 6000 կին և երեխա նահատակվել, ավելի քան 6000-ը՝ վիրավորվել են Եմենում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2022 18:54 Asia/Tehran
  • Վերջին տվյալները Եմենում սաուդյան կոալիցիայի հանցագործությունների մասին

Եմենից ստացված իր վերջին վիճակագրության համաձայն, Կանանց և երեխաների իրավունքների պաշտպան «Էնթեսաֆ» կազմակերպությունը հայտնել է, որ ավելի քան 6000 կին և երեխա նահատակվել, ավելի քան 6000-ը՝ վիրավորվել են Եմենում:

Կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպան«Էնթեսաֆ» կազմակերպությունը նոր վիճակագրական տվյալներ է հրապարակել Եմենի կանանց եւ երեխաների դեմ սաուդյան-էմիրաթական ագրեսիվ կոալիցիայի հանցագործությունների վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը «Ալ-Ահդ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սաուդյան կոալիցիայի յոթ տարվա ագրեսիայի ընթացքում սպանվել է 6264 կին և երեխա, որոնցից 2428-ը կանայք են, իսկ 3848-ը երեխաներ:

Զեկույցի համաձայն, սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի պաշարումից հետո յուրաքանչյուր երկու ժամը մեկ վեց եմենցի երեխա է զոհվում, իսկ քաղցկեղով հիվանդ ավելի քան 3000 երեխա մահվան շեմին են:

Ավելի քան երկու հազար եմենցի երեխաներ ունեն արյան քաղցկեղ և զրկված են նվազագույն բժշկական հաստատություններից։