Եմենի պատերազմը մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունն է. Մահեր ալ-Շամի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167834-Եմենի_պատերազմը_մարդկության_դեմ_ամենամեծ_հանցագործությունն_է._Մահեր_ալ_Շամի
«Եմենի ժողովրդի դեմ ագրեսորների կողմից իրականացվող սպանությունները մարդկության դեմ ուղղված հանցագործության ամենասարսափելի տեսակն են»,- ասել է եմենցի քաղաքագետը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 26, 2022 17:38 Asia/Tehran
  • Եմենի պատերազմը մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունն է. Մահեր ալ-Շամի

«Եմենի ժողովրդի դեմ ագրեսորների կողմից իրականացվող սպանությունները մարդկության դեմ ուղղված հանցագործության ամենասարսափելի տեսակն են»,- ասել է եմենցի քաղաքագետը։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ եմենցի քաղաքագետ Մահեր ալ-Շամին Եմենի դեմ ամերիկա-սաուդյան ագրեսիայի 8-րդ տարվա կապակցությամբ ասել է.«Այս երկիրը գտնվել է համաշխարհային ամենասարսափելի ագրեսիայի թիրախում, և  բոլոր ագրեսիաներն իրականացվել են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, իսկ Եմենի ժողովրդի ծրագրված սպանությունն իրականացվում է միջազգային լռության  ներքո»:

Ալ-Շամին հայտարարել է, որ ՄԱԿ-ը մեղսակից է Եմենի ժողովրդի սպանությանը և գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։

Նա հավելել է.«Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը, որոնք պնդում են, որ իրենց առաքելությունը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատումն է, մեղսակից են այդ  հանցագործություններին»:

«ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի լարվածությունը սրվի, իսկ հարձակումները խստանան, որպեսզի ավելանա արևմտյան ու սիոնիստական ​​զենքերի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Սա է պատերազմի շարունակման և լարվածության աճի հիմնական պատճառը»,- հայտարարել է ալ-Շամին ։