Աֆղանստանում երեխաները պատերազմից մնացած ականների զոհ են դառնում
Ապրիլ 03, 2022 17:42 Asia/Tehran
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, 301 աֆղան երեխաներ են զոհվել պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի և ականների պատճառով։
Իր վերջին զեկույցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
«Աֆղանստանում երեխաների կյանքին սպառնում է չպայթած զինամթերքը, հատկապես, երբ նրանց հանձնարարվում է մետաղի ջարդոն հավաքել ընտանիքի չնչին եկամտի համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Աֆղանստանում տարածքները ականազերծել և մաքրել չպայթած զինամթերքներից, ինչպես նաև տեղեկացնել ականների վտանգի մասին: Կազմակերպությունն ընդգծել է երեխաների՝ անվտանգ և ապահով միջավայրում ապրելու իրավունքն ապահովելու անհրաժե՛տությունը:
Պիտակ