Աֆղանստանում երեխաները պատերազմից մնացած ականների զոհ են դառնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168458-Աֆղանստանում_երեխաները_պատերազմից_մնացած_ականների_զոհ_են_դառնում
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, 301 աֆղան երեխաներ են զոհվել պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի և ականների պատճառով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 03, 2022 17:42 Asia/Tehran
  • Աֆղանստանում երեխաները պատերազմից մնացած ականների զոհ են դառնում

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, 301 աֆղան երեխաներ են զոհվել պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի և ականների պատճառով։

Իր վերջին զեկույցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)  ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

«Աֆղանստանում երեխաների կյանքին սպառնում է չպայթած զինամթերքը, հատկապես, երբ նրանց հանձնարարվում է մետաղի ջարդոն հավաքել ընտանիքի չնչին եկամտի համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Աֆղանստանում տարածքները ականազերծել և մաքրել չպայթած զինամթերքներից, ինչպես նաև տեղեկացնել ականների վտանգի մասին: Կազմակերպությունն ընդգծել է երեխաների՝ անվտանգ և ապահով միջավայրում ապրելու իրավունքն ապահովելու անհրաժե՛տությունը: