Թուրքիան շարունակում է ռազմական ագրեսիան Սիրիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168606-Թուրքիան_շարունակում_է_ռազմական_ագրեսիան_Սիրիայի_դեմ
Թուրքիան շարունակում է իր ռազմական ագրեսիան Սիրիայի հյուսիսում՝ նպատակ ունենալով սպանել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 08:09 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է ռազմական ագրեսիան Սիրիայի դեմ

Թուրքիան շարունակում է իր ռազմական ագրեսիան Սիրիայի հյուսիսում՝ նպատակ ունենալով սպանել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին։

Անկարան ՔԲԿ-ին ներառել է ահաբեկչական խմբավորումների շարքում, որպեսզի կարողանա ամբողջությամբ ոչնչացնել այդ կուսակցությունը։ Չնայած Սիրիայի ժողովրդի ու կառավարության բողոքներին, Թուրքիայի բանակը շարունակում է իր ագրեսիան Սիրիայի հյուսիսային շրջաններում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թիրախավորել է ՔԲԿ-ի չորս անդամների, հայտնում է Թուրքիայի TRT հեռուստակայանը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի բանակը Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների ներկայության պատրվակով ներխուժել է Հյուսիսային Իրաք և շարունակում է իր ռազմական միջամտությունն ու Իրաքի ինքնիշխանության ոտնահարումը: