«Հիզբալլահը» Սիրիայում իր առաջնորդի սպանության մեջ մեղադրում է ջիհադիստներին
«Հիզբալլահը» հայտարարել է, որ Սիրիայում խմբավորման գլխավոր առաջնորդ Մուստաֆա Ամինե Բադրեդինը սպանվել է ջիհադիստների իրականացրած գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Բադրեդինը զոհվել է թաքֆիրի խմբավորման իրականացրած հրետակոծության հետևանքով: Թաքֆիրի են անվանվում այն գրոհայինները, որոնք համարում են, որ մահմեդական հասարակությունը կորցրել է հավատը դեպի աստված: Ավելի վաղ «Հիզբալլահն» իր գլխավոր թշնամի Իսրայելին էր մեղադրել Բադրեդինի սպանության մեջ: Հիշեցնենք, որ Բադրեդինը զոհվել է Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում: Ըստ տվյալների՝ 2011թ.-ից ի վեր նա է ղեկավարել «Հիզբալլահի»՝ Սիրիայում կռվող զորքերը, որոնք աջակցում են նախագահ Բաշար Ասադին: Հարյուրավոր մարդիկ մասնակցել են Բադրեդինի՝ Բեյրութում տեղի ունեցած հուղարկավորությանը, որին ներկա է գտնվել նաև «Հիզբալլահի գլխավոր» առաջնորդ Հասան Նասրալլահը:
Ankakh.com
14/5/2016