Իմրան Խանն ԱՄՆ-ի վերաբերյալ բացահայտում է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168782-Իմրան_Խանն_ԱՄՆ_ի_վերաբերյալ_բացահայտում_է_արել
Պակիստանի վարչապետն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված դավադրություն կազմակերպելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 03:55 Asia/Tehran
  • Իմրան Խանն ԱՄՆ-ի վերաբերյալ բացահայտում է արել

Պակիստանի վարչապետն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված դավադրություն կազմակերպելու մեջ:

Անցած կիրակի օրը Պակիստանում տեղի ունեցած քաղաքական սրընթաց զարգացումներից հետո, որոնք հանգեցրին խորհրդարանի և կառավարության ցրմանը, կառավարությանն առընթեր բազմաթիվ հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունն անորոշ վիճակում է:

Պակիստանի վարչապետ Իմարն Խանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ հայտնվել է ԱՄՆ-ի թիրախում՝ իր վարած անկախ արտաքին քաղաքականության և Պակիստանի տարածքում օտարերկրյա ռազմաբազա տեղակայելու առաջարկի հետ անհամաձայնության պատճառով:

Իմրան Խանը Պակսիտանի ժողովրդին կոչ է արել միավորվել և պայքարել թշնամիների սադրանքների դեմ:

Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով, նախազգուշացումներ է ստացել ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից, որ կարող է պաշտոնանկ արվել: