Թել Ավիվում Դիմադրության գործողության հեղինակը նահատակվել է
Ապրիլ 08, 2022 12:49 Asia/Tehran
Պաղեստինցի երիտասարդը, ով երեկ երեկոյան Թել Ավիվում սպանել էր երկու սիոնիստների, իսրայելական ոստիկանների հարձակման հետևանքով սպանվել է Յաֆայի շրջանի մերձակայքում։
Պաղեստինցի երիտասարդ Ռաադ Ֆաթհի Ազեմը հինգշաբթի գիշեր Թել Ավիվի Դիզենգով թաղամասում դիմադրության գործողության ընթացքում սպանել էր երկու սիոնիստի և վիրավորել 16-ին։
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումն աննախադեպ էր:
Եբրայական աղբյուրները պնդում են, որ Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության կազմակերպության (Շաբաք) երկու անշխատակիցներ այս անձի ինքնությունը պարզելուց հետո, նրանից պահանջել են հանձնվել, բայց նա դիմադրել է և սիոնիստ զինվորները կռակ են բացել երիտասարդի վրա։