ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Արևմտյան ափին սիոնիստների իրականացրած հանցագործությունը
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը դատապարտել է Արևմտյան ափին Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի զինվորների կողմից պաղեստինցի երիտասարդ կնոջ սպանությունը:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը, Բեթղեհեմի Հուսան թաղամասում սիոնիստ զօինվորները կրակելով սպանել են 35 -ամյա մի կնոջ:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Ղասեմը հայտարարել է, որ այս ոճրագործությունը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ օկուպանտ Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական վերաբերմունքի իրական դրսևորումն է:
Նա հավելել է, որ նման հանցագործություններն իրականացվում են միջազգային իրավունքի բացահայտ խախտումները կանխելու միջազգային համակարգի անկարողության պատճառով:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ավագ անդամ Թարիք Իզ ադ-Դինը նույնպես հայտարարել է, որ ռեժիմն ապրում է իր կյանքի վերջին օրերը և որ այն չի կարող դիմակայել Դիմադրության գործողություններին, քանի որ ունի թույլ հիմքեր: