ՀԱՄԱՍ. Իսրայելի ռազմական նախարարի ամբարտավանությունը սաստկացնում է պայքարն օկուպանտների դեմ
ՀԱՄԱՍ շարժման խոսնակն ասել է.«Հակամարտությունը բոլոր հարթություններում սրելու Իսրայելի բանակի պատրաստակամության մասին ռեժիմի պատերազմի նախարարի հայտարարությունները չեն կանգնեցնի Պաղեստինի ժողովրդի հեղափոխությունն օկուպանտների դեմ»:
Վերջին օրերին, Թել Ավիվում պաղեստինցիների հակասիոնիստական գործողությունների աճը խուճապ և անհանգստություն է առաջացրել սիոնիստ պաշտոնյաների և ավանաբնակների շրջանում, և սիոնիստները սաստկացրել են իրենց հակապաղեստինյան գործողությունները՝ վախենալով այդ գործողություններից:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցն ասել է.«Պաղեստինի ինքնավարության հետ ռեժիմի հարաբերությունները բոլոր մակարդակներում ամրապնդվում են և Թել Ավիվը պետք է շարունակի այդ համագործակցությունը նաև անվտանգության ոլորտում»:
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ Բենի Գանցի հայտարարությունը ոչ միայն չեն դադադրեցնի պաղեստինցի երիտասարդների օրինական պայքարը սիոնիստների դեմ, այլև կուժեղացնեն այն:
«Մենք պետք է ուղիներ գտնենք պաղեստինցիների հետ խաղաղ գոյակցելու երկու կազմակերպությունների միջոցով, այլ ոչ թե այն, ինչ կոչվում է երկու պետությունների լուծում», - ասել է Գանցը։