Սիրիայում սպանվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման բելգիացի ղեկավարներից մեկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i16999-Սիրիայում_սպանվել_է_Ջեբհաթ_ան_Նուսրա_խմբավորման_բելգիացի_ղեկավարներից_մեկը
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբու Դաուդ ալ-Բալջիկին, որը Բելգիայից Սիրիա է ժամանել զինյալների հետ կռվելու, սպանվել է Իդլիբ նահանգում սիրիական օդուժի հասցրած հարվածներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2016 14:54 Asia/Tehran
  • Սիրիայում սպանվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման բելգիացի ղեկավարներից մեկը

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբու Դաուդ ալ-Բալջիկին, որը Բելգիայից Սիրիա է ժամանել զինյալների հետ կռվելու, սպանվել է Իդլիբ նահանգում սիրիական օդուժի հասցրած հարվածներից:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, սիրիական դիտորդական կենտրոնը հինգշաբթի հաղորդել էր, որ Սիրիայի օդուժը գործողություն է իրականացնում Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Իդլիբ նահանգում: Գործողության արդյունքում ոչնչացվել էր 16 զինյալ:

Բելգիական Soir թերթի տվյալներով՝ ոչնչացված զինյալների թվում է ալ-Բալջիկին, որը կապ ունի «Ալ-Կաիդայի» սիրիական ստորաբաժանման հետ և բարձր պաշտոն է զբաղեցրել այդ խմբավորման կազմում:

Սիրիայում փետրվարի 27-ից հրադադարի ռեժիմ է սահմանվել: Այն չի տարածվել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների համար: