Դիմադրությունն ընդգծել է Լիբանանի խորհրդարանական ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը
(last modified Thu, 21 Apr 2022 13:47:17 GMT )
Ապրիլ 21, 2022 18:17 Asia/Tehran
  • Դիմադրությունն ընդգծել է Լիբանանի խորհրդարանական ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը

Լիբանանի խորհրդարանի պատգամավորն հայտարարել է, որ Դիմադրությունը պահանջում է, որպեսզի ժողովուրդն ակտիվ մասնակցություն ունենա խորհրդարանական ընտրություններին:

Al-Manar հեռուստաընկերության փոխանցմամբ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմեդ Ռաադն ասել է, որ Դիմադրության դեմ կարգախոսներ վանկարկողները ձգտում են ծառայել ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի շահերին:

Ռաադը հավելել է. «Դիմադրությունը Լիբանանում կայունության գլխավոր գործոնն է, և բնական է, որ երկրում տնտեսական և կենսապահովման քաղաքականությունը պետք է բարեփոխվի»։

 Նա հայտարարել է. «Մենք պետք է հավատարիմ մնանք բանակի, ազգի և Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Դիմադրության հավասարությանը, որը կազմվել է  2006 թվականին»:

Ավելի վաղ, Լիբանանի Հեզբոլլահի գործադիր տնօրենի տեղակալ Շեյխ Ալի Դաամուշը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ասել էր.-«Մեր իրական ընտրական պայքարը ամերիկացիների դեմ  է, քանի որ նրանք օգտագործում են իրենց բոլոր գործիքները՝ լիբանանյան ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Լիբանանի ժողովուրդը երես թեքի  Դիմադրությունից։

 Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 15-ին։