Խալիլի. Հեզարե շիաները ենթարկվում են ցեղասպանության
Աֆղանստանի Իսլամական միասնություն կուսակցության առաջնորդ Մոհամմադ Քարիմ Խալիլին, Ֆեթր տոնի կապակցությամբ ուղերձում, հայտարարել է, որ հեզարե շիաների նկատմամբ իրականացվող հանցագործությունները վկայում են նրանց ցեղասպանության մասին:
Մոհամմադ Քարիմ Խալիլին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Ֆեթրի տոնն այս տարի նշվում է մի իրավիճակում, երբ Աֆղանստանում ռամազանի ընթացքում տեղի են ունեցել ամենաարյունալի միջադեպերը և ահաբեկչական հարձակումների հիմնական թիրախը եղել են հեզարե շիաները:
Խալիլին նշել է. «Ինձ խորապես մտահոգում է միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը հեզարե շիաների նկատմամբ իրականացվող ոճրագործությունների և ցեղասպանության դիմաց»:
Նա հավելել է. «ՄԱԿ-ից ու իրավապաշտպան կազմակերպություններից ակնկալում եմ հաշվի առնելով իրենց պարտավորություններն ավելի մեծ ուշադրություն դարձնել Աֆղնաստանում հեզարե շիաների վիճակին և արդյունավետ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ նրանց պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»: