Սիոնիստական ​​ռեժիմի պատվիրակությունն այցելել է Բահրեյն
(last modified Thu, 02 Jun 2022 15:41:52 GMT )
Հունիս 02, 2022 20:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի պատվիրակությունն այցելել է Բահրեյն

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս ռեժիմի պատվիրակությունն այցելել է Բահրեյն՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով։

Ինչպես հաղորդում է Ալ-Ղոդս Ալ-Արաբին , Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են,որ ռեժիմի ԱԳ նախարարության տնօրեն Էլոն Օշանտիսի գլխավորած պատվիրակությունը  չորեքշաբթի օրն այցելել է Բահրեյն։

Սիոնիստական ​​պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա Բահրեյնի պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարարի հետ։

Հղում անելով Սիոնիտական ռեժիմի փոխարտգործնախարարին և անդրադառնալով Բահրեյնի հետ հարաբերությունների կարևորությանը, Սիոնիստական Մաարիվ թերթը գրել է.«Հանդիպման  նպատակն է աջակցել երկկողմ հարաբերություններին և նպաստել տարածաշրջանային կայունությանը և շարունակել Նեգևի գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրագործումը»: 

Նշենք,որ Բահրեյնի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև առաջին երկկողմ հանդիպումը կայացել է 2021 թվականի օգոստոսին։

2020 թվականի սեպտեմբերին Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին  համաձայնագրի ստորագրումից հետո,Ալ-ե Խալիֆայի ռեժիմը փորձում է ընդլայնել հարաբերությունները Թել Ավիվի հետ