Հալեպի քրդական թաղամասում ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i17464-Հալեպի_քրդական_թաղամասում_ահաբեկիչները_քիմիական_զենք_են_կիրառել
Հալեպի քրդական Շեյխ-Մաքսուդ թաղամասում գնդակոծության ժամանակ ահաբեկիչները քիմիական զենք, մասնավորապես, խեղդող գազով արկեր են կիրառել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 06:01 Asia/Tehran
  • Հալեպի քրդական թաղամասում ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել

Հալեպի քրդական Շեյխ-Մաքսուդ թաղամասում գնդակոծության ժամանակ ահաբեկիչները քիմիական զենք, մասնավորապես, խեղդող գազով արկեր են կիրառել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Քիմիական խեղդող գազով արկերը այսօր պայթել են Շեյխ-Մաքսուդ թաղամասում: Կրակել են Բուստան ալ-Բաշա շրջանից: Առայժմ դժվար է ասել՝ կան զոհվածներ, թե ոչ», -լրատվամիջոցին ասել են քուրդ զինյալներից մեկը:

Շեյխ-Մաքսուդ թաղամասը արդեն իսկ ապրիլին հարձակման ենթարկվել էր: Նախորդ ժամանակ պատասխանատվությունը իր վրա վերցրել էր «Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորումը:

operativ.am

18/5/2016