ՍԱՄԽ-ն կոչ է արել անհապաղ վերացնել Սիրիայի քաղաքների պաշարումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i17512-ՍԱՄԽ_ն_կոչ_է_արել_անհապաղ_վերացնել_Սիրիայի_քաղաքների_պաշարումը
Սիրիայի աջակցման միջազգային խումբը (ՍԱՄԽ) կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի պաշարված քաղաքներ հումանիտար օգնություն հասցնելու համար, ասված է ՍԱՄԽ հինգերորդ նիստի ամփոփիչ հայտարարությունում, հայտնում է RIA Nօvօsti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 10:50 Asia/Tehran
  • ՍԱՄԽ-ն կոչ է արել անհապաղ վերացնել Սիրիայի քաղաքների պաշարումը

Սիրիայի աջակցման միջազգային խումբը (ՍԱՄԽ) կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի պաշարված քաղաքներ հումանիտար օգնություն հասցնելու համար, ասված է ՍԱՄԽ հինգերորդ նիստի ամփոփիչ հայտարարությունում, հայտնում է RIA Nօvօsti-ն:

«ՍԱՄԽ-ը պնդում է՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել հրատապ հումանիտար օգնություն հասցնելու Արբին, Դարայա, Դումա, Արևելյան Հարաստա, Մադամիա, Զաբադանի և Զամալկա քաղաքներ: ՄԱԿ-ի ամենամսյա պլանի համապատասխան` հումանիտար օգնության պարբերաբար մատակարարումը պետք է շարունակվի բոլոր պաշարված և դժվարհասանելի բնակավայրեր, ներառյալ՝ Ֆուան, Քեֆրայան, Կաֆր Բանտան, Էյն Թարման, Համուրիան, Ջեսրինը, Մադայան, Զաբադանին և Յարմուկը»,- ասված է փաստաթղթում:

ՄԱԿ-ի հարցման համաձայն՝ Պարենի համաշխարհային ծրագիրը պետք է սկսի հումանիտար օգնության մատակարարումն այդ շրջաններ: