Սիրիական բանակն ամերիկյան ռազմական շարասյանը ստիպել է հետ նահանջել
Սիրիական բանակն Ալ-Հասաքա նահանգի անցակետերի մեկից անցնել փորձող ամերիկյան զրահատեխնիկայի շարասյանը ստիպել է նահանջել:
ԱՄՆ-ի զինուժը և այդ ուժերին կապված ահաբեկիչները երկար ժամանակ անօրինական կերպով գտնվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում և բացի երկրի նավթային պաշարներն ու հացահատիկային պաշարները թալանելուց, գործողություններ են իրականացնում այս տարածաշրջանի բնակիչների և սիրիական ուժերի դեմ։
Ռիֆ ալ-Հասաքայում (Հյուսիս-արևելյան Սիրիա) որոշ տեղական աղբյուրներ հայտնում են, որ քաղաքի արևելքում գտնվող Կուկբ ռազմավարական լեռան վրա տեղակայված սիրիական բանակի զինվորներին և սպաներին հաջողվել է կասեցնել ամերիկյան զրահատեխնիկայի մի խումբ, որը փորձել է ներթափանցել Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Այս հաղորդման համաձայն՝ քաղաքի բնակիչներն օգնել են սիրիական բանակին:
Նշենք, որ սիրիական բանակի առճակատումը ամերիկյան ռազմական շարասյան հետ համահունչ է ժողովրդի հակազդեցությանը իրենց տարածքներում ամերիկացի զինվորականների ներկայության և նավթի, գազի, ալյուրի և իրենց երկրի բնական ռեսուրսների ու հարստության գողությանը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio