Ավելի քան 30 հազար ուկրաինացի հրեաներ տեղակայվել են օկուպացված Պաղեստինում
Սիոնիստ պաշտոնյաները, որոնք ցանկացած պատրվակ օգտագործում են հրեաներին օկուպացված Պաղեստին տեղափոխելու համար, մինչ այժմ ավելի քան 30 հազար ուկրաինացի հրեաների են տեղափոխել օկուպացված տարածքներ:
Եբրայատառ Srugim կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմից հետո օկուպացված Պաղեստին մուտք գործած փախստականների թիվը գերազանցել է 30 հազարը, և ակնկալվում է, որ ևս հազարավոր ուկրաինացի հրեաներ կտեղափոխվեն օկուպացված տարածքներ:
Նշելով, որ նոր ապաստան հայցողների մեծ մասը գտնվում է օրինականացման փուլում և ձեռք է բերել միգրացիայի փաստաթղթեր, Սիոնիստական ռեժիմի միգրացիայի նախարար Պենինա Տամանո Շատան ասել է.«Մենք ամեն ինչ անելու ենք ուկրաինացի հրեաներին Իսրայելում բնակեցնելու համար»։
Նա ասել է, որ նոր ներգաղթյալների մեծ մասի բնակարանային խնդիրը լուծվել է, սակայն նրանցից 421-ը տեղավորվել են հյուրանոցներում, և մոտ 3300 մարդ ընտրել է Հայֆան, իսկ մյուսները՝ Թել Ավիվն ու Նեթանիան։
Գրող և Պաղեստինի հարցերով քաղաքական վերլուծաբան Մուստաֆա Ալ-Սավաֆն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի մեդիա արշավը, որ սկսվել է Ուկրաինայի հրեաներին օգնելու անվան տակ,նպատակ ունի աշխարհի բոլոր հրեաներին բերել Պաղեստին: