Պաղեստինցի դեռահասի մահապարտական գործողության արդյունքում զոհվել է մեկ սիոնիստ ոստիկան
Պաղեստինցի դեռահասի մահապարտական գործողության արդյունքում գրավյալ տարածքներում սպանվել է մեկ սիոնիստ ոստիկան։
Սիոնիստական Yediot Aharonot լրատվական կայքը հաղորդել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամոլլահ քաղաքում բնակվող 17-ամյա պաղեստինցի դեռահասը կիրակի օրը, Քաֆար Սաբա կայարանի մոտ մեքենայով վրաերթի է ենթարկել սիոնիստ ոստիկանին:
Հաղորդման համաձայն, գործողության ընթացքում սպանվել է Սիոնիստական ռեժիմի մի ոստիկան, իսկ պաղեստինցի երիտասարդը ձերբակալվել է ռեժիմի ոստիկանության կողմից։
Կիրակի առավոտյան Հորդանան գետի արեւմտյան ափի Տուբաս քաղաքում սիոնիստ զինվորները վիրավորել են երկու պաղեստինցի երիտասարդների ։
Պաղեստինյան դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ նման գործողությունները բնական պատասխան են Երուսաղեմը զավթողների կողմից Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ իրականացված հանցագործություններին: