Պաղեստինցի դեռահասի մահապարտական գործողության արդյունքում զոհվել է մեկ սիոնիստ ոստիկան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177388-Պաղեստինցի_դեռահասի_մահապարտական_գործողության_արդյունքում_զոհվել_է_մեկ_սիոնիստ_ոստիկան
Պաղեստինցի դեռահասի մահապարտական գործողության արդյունքում գրավյալ տարածքներում սպանվել է մեկ սիոնիստ ոստիկան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 13:23 Asia/Tehran
  • Պաղեստինցի դեռահասի մահապարտական գործողության արդյունքում զոհվել է մեկ սիոնիստ ոստիկան

Պաղեստինցի դեռահասի մահապարտական գործողության արդյունքում գրավյալ տարածքներում սպանվել է մեկ սիոնիստ ոստիկան։

Սիոնիստական Yediot Aharonot լրատվական կայքը հաղորդել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամոլլահ քաղաքում բնակվող 17-ամյա պաղեստինցի դեռահասը կիրակի օրը,  Քաֆար Սաբա  կայարանի մոտ մեքենայով վրաերթի է ենթարկել սիոնիստ ոստիկանին:

Հաղորդման համաձայն,  գործողության ընթացքում սպանվել է Սիոնիստական ​​ռեժիմի մի ոստիկան, իսկ պաղեստինցի երիտասարդը ձերբակալվել է ռեժիմի ոստիկանության կողմից։

Կիրակի առավոտյան Հորդանան գետի արեւմտյան ափի Տուբաս քաղաքում սիոնիստ զինվորները վիրավորել են երկու պաղեստինցի երիտասարդների ։

Պաղեստինյան դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ նման գործողությունները բնական պատասխան են Երուսաղեմը զավթողների կողմից Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ իրականացված հանցագործություններին: