Սիրիական բանակը տեղակայվել է Թուրքիայի դեմ առաջնագծում
Սիրիական քրդական աղբյուրները հայտարարել են Ռաքքա նահանգում թուրքական հարձակումների դեմ ռազմաճակատի առաջնագծում սիրիական բանակի ուժերի տեղակայման մասին։
Թուրքիան մի քանի ամիս է, ինչ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսային շրջաններում, որպեսզի ստեղծի այն, ինչ նա անվանում է «անվտանգ գոտի», որը համարվում է Սիրիայի համար սպառնալիք։
Ըստ ալ-Վաթան թերթի, Ռուսաստանը բարձրացրել է սիրիական բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժերի համակարգման մակարդակը։
Ըստ այս հաղորդագրության՝ այս համագործակցությունը նպատակ ունի ապահովել «Ալ-Թաբղա» շրջանում և Ռաքքա նահանգի հյուսիսային արվարձաններում սիրիական բանակի ուժերի տեղակայման հնարավորությունը։
ՂԱՍԴ-ին մոտ կանգնած աղբյուրները ալ-Վաթանին հայտնել են.«Ռուս սպաները վերջերս հանդիպում են կազմակերպել սիրիական բանակի սպաների և ՂԱՍԴ-ի ռազմական ղեկավարների միջև Թաբղա քաղաքում, և այս հանդիպմանը քննարկվել է սիրիական բանակի նոր շարասյուներ Ռաքքայի հյուսիսային արվարձաններում և շրջակայքում տեղակայելու հարցը»: