Թել Ավիվ. Իրանի հետ շատ վատ միջուկային գործարք կնքելու փուլում ենք
Սիոնիստական լրատվամիջոցները հայտարարել են, որ ըստ Թել Ավիվի գնահատականների՝ Իրանի միջուկային բանակցությունների ներկա փուլըԻրանի հետ շատ վատ միջուկային համաձայնագրին վերադառնալուց առաջ վերջնական փուլն է։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, Իսրայելի 13-րդ ալիքի ռազմական հարցերով փորձագետը նշել է, որ ամենամեծ խնդիրը երաշխիքներն են, որոնք Թեհրանը պահանջել է և հայտարարել, որ նման երաշխիքներ կտրամադրվեն ԱՄՆ-ի կառավարության փոխվելու և համաձայնագրից այդ երկրի դուրս գալու դեպքում:
Նա կանխատեսել է, որ միջուկային համաձայնագիրը կկնքվի առաջիկա շաբաթներին։
«Ալ-Մայադին»-ը հաղորդել է, որ իսրայելական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի միջուկային գործունեության դեմ արդյունավետ ռազմական տարբերակ չկա, և Իսրայելը պետք է մտածի միջուկային Իրանին հանդուրժելու մասին:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Արևմուտքի հետ միջուկային համաձայնության համար միանշանակ հիմքեր կան՝ պայմանով, որ հարգվեն Իսլամական Հանրապետության կարմիր գծերը և երաշխավորվեն ՀԳՀԾ-ի համաձայն Իրանի հիմնարար շահերը»։