Հրթիռային հարձակումներ Սիրիայի Դեյր էլ-Զորում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա
Չորեքշաբթի օրը լրատվական աղբյուրները հայտնել են Սիրիայի արևելյան Դեյր էլ-Զոր նահանգում 2 ամերիկյան ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակման մասին։
Չորեքշաբթի օրն իրաքյան «Սաբերին» լրատվական ալիքը հայտնել է, որ հրթիռակոծվել է Դեյր էլ-Զոր նահանգի արևելքում գտնվող «Ալ-Օմար» նավթահանքում գտնվող ամերիկյան ռազմաբազան:
«Սաբերին» լրատվական հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն 5 հրթիռ է կպել այս բազային:
Որոշ աղբյուրներ հայտարարել են, որ հարձակման հետ միաժամանակ նաև հրթիռակոծվել է Դեյր Էլ-Զորում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում գտնվող ամերիկյան ռազմաբազան:
Հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ամերիկացի զորայինները և նրանց հետ կապված ահաբեկչական տարրերը երկար ժամանակ անօրինական կերպով գտնվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում և երկրի նավթային պաշարներն ու հացահատիկային պաշարները թալանելուց բացի, գործողություններ են իրականացնում այս տարածաշրջանի բնակիչների և սիրիական ուժերի դեմ։